ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Այսօր ապրիլի մեկն է, բայց չեմ խաբում. երեկ ստացա երկու գրքերս

Այսօր ապրիլի մեկն է, բայց չեմ խաբում. երեկ ստացա երկու գրքերս
01.04.2026 | 15:17

Այսօր ապրիլի մեկն է, բայց ոչ ցանկություն կա խաբելու, ոչ տրամադրություն կատակով ստելու: Առանց այն էլ նողկալի սուտն ու խաբեությունը դարձել է ամենօրյա երևույթ: Կարելի է տարվա բոլոր օրերը համարել ապրիլի մեկ: Հոգնել ենք բազմատեսակ ու նենգ ստից: Բանն այն է, որ երեկ ստացա միաժամանակ երկու գրքերիս տպաքանակները: Մեկը՝ պատմվածքների ժողովածու, որտեղ առաջին բաժնում ամփոփված են որոշ ստեղծագործություններ նախորդ գրքերից, մյուսում՝ նոր գործեր են: Նպատակահարմար գտա Հարբեցողը պատմվածքը, որն ամենևին ձեր պատկերացրած հարբեցողը չէ, հրատարակել առանձին: Սա է ամբողջ պատմությունը. Չեմ ստում, չեմ հորինում, չեմ խաբում. նույն օրը ստացա երկու գրքերս:

Դավիթ Սարգսյան

Դիտվել է՝ 6637

Մեկնաբանություններ